Հանդիպում ԿԶՆԱԿ-ում

 Հունիսի 8-ին ԿԶՆԱԿ հիմնադրամում Էռնեստ Ավանեսովը և Հովհաննես Գաբրիելյանը ներկայացրեցին ֆիզիկական կուլտուրա ուսումնական առարկայի չափորոշիչները և օրինակելի ծրագրերը։

Հունիսի 8-ին ԿԶՆԱԿ հիմնադրամում Էռնեստ Ավանեսովը և Հովհաննես Գաբրիելյանը ներկայացրեցին ֆիզիկական կուլտուրա ուսումնական առարկայի չափորոշիչները և օրինակելի ծրագրերը։


Առարկայի նոր օրինակելի ծրագիրը նախատեսում է ֆիզիկական կուլտուրայի ուսուցչի գործունեության ազատություն, որը ենթադրում է հաշվի առնել դպրոցականների մարզական ցանկությունները:

 Հիմնական փոփոխությունները.

  1. Ժամաքանակի փոփոխություն և սպորտայնացված (ըստ դպրոցականների մարզական ընտրության) դասերի ներդրում:
  2. Ավագ դպրոցում կրեդիտային համակարգի ներդրում՝ սպորտդպրոցների և մարզական կառույցներ ունեցող այլ հաստատությունների հետ համագործակցություն:
  3. Ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչների ազատականացում. այսինքն, ուսուցիչները հնարավորություն կստանան ֆիզիկական կուլտուրայի դասերի շրջանակում կազմակերպել դպրոցականների մարզումները` հաշվի առնելով վերջիններիս մարզական ցանկությունները, ինչպես նաև դպրոցների հնարավորությունները՝ ապահովելով ծրագրով նախատեսված վերջնարդյունքները:
  4. Ըստ մակարդակների և դասարանների վերջնարդյունքների առկայությունը։
  5. Ֆիզիկական կուլտուրա ուսումնական առարկան ամփոփվում է ստուգարքով, որը ենթադրում է ֆիզիկական վարժություններով համալիրների նորմատիվների հանձնում:
  6. 8-րդ դասարանից սկսած առողջ ապրելակերպի դասընթացի համար տարեկան տրվող 14-ական ժամերը մնում են ֆիզիկական կուլտուրայի դասերին:
  7. Ընդհանրական, նոր ձևաչափով ծրագրի կառուցվածք՝ համապատասխան բաղադրիչներով:

Comments