Սիրելի՛ ուսուցիչ, Ձեզ ենք ներկայացնում կրթական մուլտիմեդիա նյութերի հավաքածուն, որը ստեղծվել է Ձեր դասավանդման գործընթացն ավելի տեսանելի, բազմազան և ինտերակտիվ դարձնելու համար։ Հավաքածուում ներառված են տեսանյութեր, պատկերներ, ձայնային նյութեր, վիրտուալ շրջայցեր, ինտերակտիվ խաղեր, ճանաչողական տեղեկություններ, առաջադրանքներ և օգտակար թվային հղումներ։ Դուք կարող եք դրանք կիրառել դասի տարբեր փուլերում՝ թեմայի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու, նոր նյութը ներկայացնելու և պատկերավորելու, քննարկում կազմակերպելու, սովորողների հետազոտական ու ստեղծագործական աշխատանքը խթանելու, ինչպես նաև գիտելիքն ամրապնդելու և ամփոփելու նպատակով։ Նյութերը պատրաստի դասի սցենար չեն․ ընտրե՛ք, համադրե՛ք և հարմարեցրե՛ք դրանք Ձեր դասի նպատակին, սովորողների տարիքային առանձնահատկություններին և ուսումնական իրավիճակին։ Մեկ նյութը կարող է դառնալ հարցի սկիզբ, մյուսը՝ քննարկման առիթ, իսկ մեկ այլ հղում՝ փոքրիկ հետազոտության կամ ինքնուրույն բացահայտման ճանապարհ։ Օգտագործե՛ք, համադրե՛ք, փորձարկե՛ք և ստեղծե՛ք Ձեր տարբերա...
- Get link
- X
- Other Apps