Ոչ ֆորմալ կրթության հեռանկարը Հայաստանում

 


Այսօր ԿԶՆԱԿ հիմնադրամը հյուրընկալել էր Եվրոպայի ոչ ֆորմալ կրթության ասոցացիայի նախագահ, Լիտվայի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների տնօրեն՝ Վալդաս Յանկաուսկասին։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին՝
  • ոչ ֆորմալ կրթության ուղղությունները և ժամանակակաից մարտահրավերները,
  • ոլորտի կառավարման կարևորագույն խնդիրները,
  • կառույցների և հաստատությունների կարողությունների ընդլայնումը,
  • դասավանդման չափորոշիչների և դասավանդողների որակավորման խնդիրները։
   Ըստ պարոն Վալդասի՝ ոչ ֆորմալ կրթության հիմնական նպատակը կրթական ոլորտում դարի մարտահրավերներին համարժեք արձագանք գտնելն է (հասարակական և քաղաքացիական մասնակցության անկումը, ինֆորմացիոն հասարակության արդի պահանջները, տնտեսության համակարգային փոխակերպումների ու գոյություն ունեցող ֆորմալ կրթական համակարգի միջև աստիճանաբար խորացող անջրպետը և այլն):
    Որպես կրթության յուրահատուկ ձև` ոչ ֆորմալ կրթությունը թույլ է տալիս սոցիալական տարբեր խմբերի ներկայացուցիչներին ձեռք բերել և զարգացնել շարունակ փոփոխվող միջավայրի պահանջներին (պայմաններին) համապատասխան հմտություններ, կարողություններ և գիտելիքներ:
Ոչ ֆորմալ կրթությունը իրականացվում է կամավոր հիմունքներով, ֆորմալ կրթական համակարգից դուրս գործող տարաբնույթ կրթական միջոցառումների տեսքով: Հատկանշական է, որ ոչ ֆորմալ կրթության իրականացման մեջ էական է սովորողների կածիքը, ցանկությունը և ինքնուրույնությունը։
  Այդ տեսանկյունից չափազանց կարևոր է ուսուցման կազմակերպման գործընթացում սովորողների հուզական, սոցիալական և հաղորդակցական կարողունակությունների զարգացումը։
Վալդաս Յանկաուսկասը հանդիպման վերջում հավելեց, որ այսօր մասնավոր «լուսավորության» նոր գործիքակազմի անհրաժեշտություն է զգացվում «Հարկավոր է տարածությունը կրթելու փոխարեն անցնել երեխային կրթելուն»։ 



Comments