Արդյունավետ հանդիպում մաթեմատիկա առարկայի մասնագիտական խմբի ներկայացուցիչների հետ

 03․06․2021

Մաթեմատիկա առարկայի նոր չափորոշիչների և ծրագրերի աշխատանքային խումբն ունեցավ արդյունավետ հանդիպում՝ «ԿԶՆԱԿ» հիմնադրամի  աշխատակիցների հետ: Հանդիպումն անցավ հետաքրքիր և հարցաշատ մթնոլորտում:

Քննարկման ժամանակ հնչեցին հարցադրումներ ԲՏՃՄ առարկաների և ծրագրերի համատեղելիության վերաբերյալ:

Մաթեմատիկա առարկայի մասնագիտական խումբը նշեց, որ չափորոշիչների և ծրագրերի շուրջ աշխատանքներ ծավալելուց առաջ հարկ է եղել իրականացնել համապատասխան հարցադրումներ և ճշգրտումներ: Ծրագիրը մշակվել է այնպես, որ այն ապահովի հանրակրթության չափորոշիչներով պահանջվող վերջնարդյունքները, համապատասխանի սովորողների տարիքային առանձնահատկություններին և կարիքներին։

Քննարկվեցին վերջնարդյունքների ապահովման ստուգման, դրանք ուսուցչի կողմից լիարժեք չկատարելու դեպքում անհրաժեշտ աջակցության հնարավոր տարբերակաների մասին հարցեր։

ԿԶՆԱԿ-ի մասնագետները կարևորեցին ծրագրի հեղինակների հետ հետագա համագործակցությունը և առաջացած հարցերի մասին լրացուցիչ քննարկումներ կազմակերպելու անհրաժեշտությունը։







Comments