Կենսաբանություն առարկայի չափորոշիչների և օրինակելի ծրագրերի վերաբերյալ հանդիպում-քննարկում

 Կենսաբանություն առարկայի նոր չափորոշիչների մշակման աշխատանքային խումբը, հունիսի 3-ին  «ԿԶՆԱԿ» հիմնադրամում ներկայացրեց կենսաբանություն առարկայի չափորոշիչների և օրինակելի ծրագրերի հակիրճ նկարագրությունը:

Աշխատանքային խմբի մասնագետները հավաստիացրեցին, որ ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել մի շարք առաջատար երկրների կենսաբանության և բնագիտության չափորոշիչները, տենդենցներն ու գործող ծրագրերը:

Հաշվի են առնվել միջազգային ուսումնասիրությունների փորձն ու հետազոտության արդյունքները, որոնք առավել հավաստի և վստահաշունչ են դարձնում ներկայացված չափորոշիչների բովանդակությունը ու առաքելությունը:

Աշխատանքային խմբի մասնագետները տեղեկացրեցին նաև, որ կենսաբանության առարկայական չափորոշչի և օրինակելի ծրագրի նախագծի համաձայն՝  ‹‹Կենսաբանությունը» միջին դպրոցում որպես պարտադիր առարկա ուսումնասիրվելու է 7-9-րդ դասարաններում։ Ավագ դպրոցում սովորողները, իրենց նախասիրություններից և մասնագիտական կողմնորոշումից ելնելով, կարող են ‹‹Կենսաբանությունը» ուսումնասիրել կա՛մ որպես առանձին առարկա, կա՛մ ինտեգրված ‹‹Բնագիտություն» առարկայի շրջանակում։ Ավագ դպրոցում ‹‹Կենսաբանություն» առարկան նպատակ ունի ընդլայնել և խորացնել հիմնական դպրոցում ձեռք բերած գիտելիքները և կարողությունները, և նախապատրաստել մասնագիտական բուհերում հետագա ուսումնառությանը։



Comments