Ուսանողական պրակտիկա ԿԶՆԱԿ-ում



Հայաստանի հանրապետության տարբեր բուհերի ուսանողներ, իրենց մասնագիտական պրակտիկան իրականացնում են նաև ԿԶՆԱԿ-ում։
Պրակտիկանտներին աջակցելու նպատակով, Հիմնա­դրամը՝ ուսանողական պրակտիկայի շրջանակներում երիտասարդների մասնագի­տական աճի, արդյունավետ ուսումնական գործընթաց ապահովելու նպատակով, առաջարկել է մի շարք թեմաներ։
Հոկտեմբերի 8-ին ԿԶՆԱԿ հիմնադրամն ընդունեց «Վ. Բրյուսովի անվան պետական ​​համալսարան»-ի չորս ուսանողների: Վերջիններս իրենց մասնագիտական պրակտիկան կիրականացնեն ինչպես հիմնադրամում, այնպես էլ հանրակրթական դպրոցներում:
Ուսանողները սովորում են ԿՄՄ (կրթություն և մասնագիտական մանկավարժություն) ֆակուլտետում.
Մերի Սահակյանը (անգլերենի բաժին), Աննա Վահանյանը (գերմաներենի բաժին) ընտրել են «Վերջնարդյունքների գնահատման ցուցիչների մշակում» թեման:
Սիլվա Հովհաննիսյանը (ռուսերենի բաժին) և Սուսաննա Մխիթարյանն (ֆրանսերենի բաժին) ընտրել են «Դասի պլանավորում» թեման:
Շաբաթական մեկ անգամ նրանք խորհրդատվություններ են ստանում ԿԶՆԱԿ-ում:
Պրակտիկան կտևի մինչև 2021 թվականի դեկտեմբեր։

Comments