ԱՌԿԱ ՍԵՄԻՆԱՐ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐ ԲԱԺՆՈՒՄ

 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

Ս.թ. մարտի 30-ին տեղի ունեցավ առկա մեկօրյա դասընթաց ֆիզիկայի ուսուցիչների համար «Նախագծային ուսուցման առանձնահատկությունները հիմնական և միջնակարգ դպրոցներում ֆիզիկայի դասավանդման ընթացքում» թեմայով:

Հանրակրթության պետական նոր չափորոշչի պահանջների համաձայն 7-12 դասարաններում յուրաքանչյուր աշակերտ տարեկան պետք է իրականացնի առնվազն մեկ ուսումնական նախագիծ՝ իր ընտրած առարկայից կամ առարկաներից։ Քանի որ գործող չափորոշչով նման պահանջ չի սահմանվել, մի մեծ շումբ ցանկություն հայտնեց ավելին իմանալու այդ մասին: Ինչքան էլ տարբեր վերապատրաստումների ընթացքում այդ թեմային կատարվել է անդրադարձ, ցանկացած գորցընթացը ունի իր առանձնահատկությունները յուրաքանչյուր առարկայի դասավանդման տեսանկյունից:

Ֆիզիկայի ուսուցիչների ցանկություններին ընդառաջ ԿԶՆԱԿ հիմնադրամը կազմակերպել էր մեկօրյա դասընթաց հենց այդ թեմայով: Դասընթացի նպատակն էր ծանոթացնել ֆիզիկայի ուսուցիչներին ինչպես կազմակերպել նախագծային ուսուցման ընթացքը դպրոցում՝ վեր հանելով դրա առանձնահատկությունները:

ՀՀ տարբեր մարզերից մոտ 20 ֆիզիկայի ուսուցիչ մասնակցեց այդ դասընթացին: Դասընթացը սկսվեց Հանրակրթության նոր չափորաշչի հիմնական դրույթների ներկայացմամբ՝ վերլուծելով դրա փոփոխության անհրաժեշտությունը: Քննարկվեցին նաև առարկայական չափորոշչի և ծրագրի առանձնահատկությունները: Այնուհետև ուսումնասիրվեցին նախագծային ուսուցման նպատակները, խնդիրները, իրականացման փուլերը, մեթոդաբանությունը: Քննարկվեցին դրական և բացասական կողմերը: Առանձին ուշադրությամբ ուսումնասիրվեց ուսումնական նախագծերի գնահատումը: Տեսական մասը ավարտելուց հետո ֆիզիկայի ուսուցիչներ Ն.Ասոյանը և Ա.Քոսակյանը ներկայացրին իսկ իրենց աշակերտների իրականացրած ուսումնական նախագծերը:



Դասընթացի ավարտին հենց տեղում ցուցադրվեց մինի նախագիծ՝ Ռեակտիվ շարժում թեմայով:

Լրացրած ելքի քարտերը ցույց տվեցին, որ ուսուցիչները շատ գոհ էին, բավարարված և առաջակել են շարունակել նմանատիպ առկա հանդիպումների շարքը: 

Comments