էսսեագրության ուղեցույց

 Սիրելի՛ ուսուցիչներ, ինչպես և խոստացել էինք, պատրաստ է էսսեագրության ուղեցույցը։  


Այն նախատեսված է 7-9-րդ դասարաններում աշխատող պատմության և գրականության ուսուցիչների համար, սակայն տրված են նաև ցուցումներ այլ առարկաներից և այլ դասարաններում էսսե գրել ցանկացողներին։ Ուղեցույցն իր մեջ ներառում է՝  

1․ Տեսական նյութ էսսեի (առարկայական և ինտեգրված) կառուցվածքի և նրան ներկայացվող պահանջների մասին 

2․ Հարցադրումներով հատվածներ պատմության և գրականության 7-9-րդ դասարանների ծրագրային նյութերից 

3․ Պատրաստի էսսեների նմուշներ՝ ուղղորդող գունանշումներով (առարկայական և ինտեգրված) 

4․ Էսսեի գնահատումը (ձևավորող, ամփոփիչ և քննական)-չափանիշներ և սանդղակաշար 

5․ Օգտագործած աղբյուրներ 

Շուտով կիրականացվեն նաև ՀՀ բոլոր մարզերի 9-րդ դասարաններում դասավանդող պատմության և գրականության ուսուցիչների վերապատրաստումներ՝ քննական ինտեգրված էսսեի ձևաչափին ծանոթացնելու նպատակով։ 

Վերապատրաստումների ժամանակահատվածի և ձևաչափի մասին լրացուցիչ կիրազեկենք։ 


ԿԶՆԱԿ հիմնադրամ 

Comments