Մեդիագրագիտության դասընթաց ԿԶՆԱԿ-ի մասնագետների մասնակցությամբ

 


Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի մասնագետները և փորձագետները,  մեծ ոգևորությամբ են մասնակցում  «Մեդիա նախաձեռնություններ» կենտրոնի  կազմակերպած վերապատրաստման 5-օրյա դասընթացին:


Դասընթացի նպատակն է օգնել մասնակիցներին ավելի լավ պատկերացնել մեդիագրագիտության դերը ուսումնական գործընթացում:

Հունիսի 28-ին քննարկվեցին մեդիագրագիտության հիմնական հասկացությունները: Մասնակիցները կատարեցին խմբային աշխատանքներ «Հաղորդակություն և մեդիա», «Էվոլյուցիա և ազդեցություն» գաղափարների շուրջ: Ներկայացրեցին, թե  ինչպե՞ս է հաղորդակցման ժամանակակից միջավայրը փոխել իրենց կյանքը վերջին տասը տարում՝ առօրյա, կենցաղ, սովորություններ: Քննարկեցին հաղորդակցության ձևերի ազդեցությունը պատմական իրադարձությունների, առևտրի, տնտեսության, հասարակության լեզվի, մտածողության, գիտության, մշակույթի զարգացման վրա:





Comments