Շախմատը, որպես Հայաստանի զարգացման առաջատար ուղղություն

«ԿԶՆԱԿ» ՀԻՄՆԱԴՐԱՄԸ մեծապես կարևորում է առաջատար ոլորտների զարգացումը ՀՀ-ում:


Աբովյան քաղաքի շախմատի դպրոցի տնօրեն, «Շախմատ» գիտահետազոտական կենտրոնի աշխատող, Կոտայքի մարզում շախմատ առարկայի համակարգող,առարկայական չափորոշչի և օրինակելի ծրագրի հեղինակ, միջազգային գրոսմաստեր՝ Նաիրա Մովսիսյանը հունիսի 3-ին «ԿԶՆԱԿ» հիմնարամի հյուրն էր: 

Հանդիպման ժամանակ տիկին Նաիրա Մովսիսյանը համապարփակ կերպով ներկայացրեց «Շախմատ» առարկայի նոր չափորոշիչները և ծրագիրը, դրանց նմանություններն ու առկա տերբերությունները գործող ծրագրի համեմատ, ընդգծեց նոր մեթոդներն ու փոփոխությունները: 
Ինչպես նաև Նաիրա Մովսիսյանը խոսեց ոլորտում առկա բարդությունների և խնդիրների մասին, այն, թե ինչպե՞ս է ծրագիրը բեռնաթափվել և վերանայվել: Նա ընդգծեց, որ նոր չափորոշիչների կազմման ընթացքում հաշվի է առնվել մասնագետների, ուսուցիչների և ծնողների դիտարկումներն ու կարծիքները: Արդյունքում վերանայվել են դասերի կառուցվածքը և մատուցման մեթոդաբանությունը, ավելացվել են գործնական բնույթի խնդիր-վարժությունները,ամբողջովին վերանայվել է 3-րդ դասարանի ծրագիրը։ Վերափոխված տարբերակի հիման վրա կատարվել է անհրաժեշտ փորձարկում, որի արդյունքում ստացել են նոր վերամշակած ծրագիր:
Բանախոսը կարևորեց Հայաստանի դերն ու նշանակությունը շախմատի զարգացման միջազգային քարտեզում:






Comments