Վերապատրաստումների մեկնարկը ՀՀ Տավուշի մարզում

Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում ազդարարվել է հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական նոր չափորոշիչների փորձարկման նպատակով վերապատրաստումների մեկնարկը:


Մարզի պետական հանրակրթական դպրոցների տնօրենների և փոխտնօրենների ու գործընկեր կառույցների մասնակցությամբ հրավիրված աշխատաժողովի ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը հայտարարել է, որ սեպտեմբերի 1-ից Տավուշի մարզի բոլոր պետական հանրակրթական դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ և 10-րդ դասարաններում ուսումնական գործընթացը կազմակերպվելու է նոր չափորոշիչներով: Փորձարկումը կիրականացվի բոլոր բաղադրիչներով` գնահատման նոր համակարգից սկսած մինչև նոր բովանդակությամբ ուսումնական նյութեր:

Չափորոշիչների փորձարկումից առաջ՝ մինչև ուսումնական տարվա մեկնարկը, Տավուշի մարզի բոլոր դպրոցների տնօրենները, փոխտնօրեններն ու առարկայական ուսուցիչները կվերապատրաստվեն ԵՄ հանուն նորարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

ԲՏՃՄ առարկայական բնագավառի ուսուցիչների վերապատրաստումները կիրականացնի «ԱՅԲ» հիմնադրամըհումանիտար-հասարակական բնագավառի ուսուցիչներինը` ԿԶՆԱԿ-ը:

Բնագիտամաթեմատիկական և ճարտարագիտության բնագավառի ուսուցիչների վերապատրաստումը մեկնարկել է հուլիսի 7-ից, հումանիտար-հասարակական բնագավառինը կմեկնարկի հուլիսի 23-ից




Աղբյուրը

Comments

Post a Comment