Գիտելիքի և դպրության օրվա առթիվ

Սիրելի՛ ուսուցիչներ, դասախոսներ, դաստիարակներ, վաղվա օրը ձևավորվում է նաև ձեր նվիրված աշխատանքի և այն ջանքերի շնորհիվ, որ դուք ներդնում եք սերունդներ կրթելու և դաստիարակելու մեջ: Ժամանակին համընթաց քայլելու՝ կրթական համակարգի ունակությունն է որոշելու Հայաստանի տեղը սրընթաց զարգացող աշխարհում: Լինելով Հայաստանի իրական էլիտայի կարևորագույն մասը՝ դուք մեր երկրի ապագան կերտելու առանձնահատուկ առաքելություն եք իրականացնում: Ձեզանից է կախված, թե ինչպիսին կլինի մեր Հայրենիքը 10, 50, 100 տարի հետո:

Comments