Քննարկում՝ բնագիտամաթեմատիկական (ԲՏՃՄ) առարկաների ուսուցման բարելավման նպատակով

 


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի հրավիրած աշխատանքային հանդիպման ժամանակ քննարկվել են հանրակրթական ծրագրերում ԲՏՃՄ (բնագիտություն, ՏՀՏ, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ուղղության զագացման խնդիրները:

Հանդիպմանը մասնակցել են ՏՀՏ և ԲՏՃՄ ոլորտում կրթական ծրագրեր իրականացնող առաջատար կազմակերպություններ:

Ժ. Անդրեասյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ ԿԳՄՍ նախարարությունը Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի հետ ԲՏՃՄ ոլորտում ավագ դպրոցների աշակերտների պատրաստվածության մակարդակի բարձրացմանը միտված ծրագիր է նախաձեռնել` կարևորելով մասնավորապես արհեստական բանականության և տվյալագիտության ոլորտային գիտելիքների և գործնական հմտությունների ձեռքբերումը:

Նախատեսվում է մշակել կրթական ծրագրեր և ռեսուրսներ, իրականացնել ուսուցիչների վերապատրաստումներ, ստեղծել գնահատման համակարգ՝ մշակելով նաև տաղանդների բացահայտման գործիքակազմ:




Comments