ՀՊՉ ութ հիմնարար կարողունակություններ. տեսագործնական դասընթաց

Դասընթացի շրջանակում կվերապատրաստվեն դպրոցների 3000-ից ավելի տնօրեններ և փոխտնօրեններ


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կայացել է «ՀՊՉ ութ հիմնարար կարողունակություններ. տեսագործնական դասընթաց» ծրագրի շնորհանդեսը:

Ծրագիրն իրականացվում է Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի և «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի համագործակցությամբ ու համաֆինանսավորմամբ: Ծրագրի նպատակն է համակցված ուսումնառության միջոցով մասնագետների շրջանում ընդլայնել Հանրակրթության պետական չափորոշչի հիմքում ընկած 8 առանցքային կարողունակությունների, տարրական, միջին և ավագ դպրոցներում դրանց վերջնարդյունքների, նկարագրիչների վերաբերյալ տեսական ու գործնական գիտելիքները, ինչպես նաև գործնականում դրանք կիրառելու կարողությունները:

Ծրագրի բացման պաշտոնական արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարության, ԿԶՆԱԿ-ի և «ԿԱԶԱ» հիմնադրամի ներկայացուցիչներ, ՀՀ դպրոցների տնօրեններ, ծրագրի փորձագետներ և մասնագետներ:

Աղբյուր՝ https://escs.am/am/news/12091



Comments