ՀՊՉ-ի ներդրման շրջանակներում «Ինչպե՞ս պլանավորել ուսումնական նախագիծը և իրականացնել այն» թեմայով սեմինար
Բացման խոսքով հանդես եկավ
Կրթական բովանդակության մշակման վարչության պետ Գագիկ Մելիքյանը, որը ողջունեց բաժնի
հանձնառությունը, կարևոր շեշտադրումներ արեց նախագծային աշխատանքների կազմակերպման
գործում։
Սեմինարն անցկացվեց քննարկման
ձևաչափով, որովհետև թեման հետաքրքրում էր բոլորին, չէ՞ որ սեպտեմբերից ուսումնական
նախագծեր իրականացվելու են հանրապետության բոլոր դպրոցներում։ Հարությունյանը ներկայացրեց
նաև իր և այլ մասնագետների ուժերով մշակված Ուսումնական նախագծերի կազմակերպման ուսումնական
ձեռնարկը՝ հասցեագրված հասարակագիտության ուսուցիչներին, որտեղ մանրամասն ներկայացված
է ուսումնական նախագծի մեթոդաբանությունը, իրականացման քայլերը, տրված են նաև նմուշներ։
Ձեռնարկը կարող է օգտակար լինել նաև այլ առարկայախմբերին։ Շուտով Տավուշի մարզի բոլոր
դպրոցները նվեր կստանան այդ ձեռնարկը։
Հարությունյան Կարինեն պատասխանեց
բոլորին հուզող տարբեր հարցերի։ Հանդիպումն անցավ ջերմ, կառուցողական մթնոլորտում։
Ուսումնական բնագավառների
մշակման և զարգացման բաժին
Comments
Post a Comment