Սույն թվականի հոկտեմբերի 9-ին ԿԶՆԱԿ հիմնադրամը հյուրընկալել էր Տեխնոլոգիա առարկայի ուսուցիչներին: Հանդիպումը կազմակերպվել էր Տեխնոլոգիայի ուսուցիչներից մեկի՝ ԿԳՄՍ-ին հղած նամակի շրջանակներում: Ներկա էին Երևանում և ՀՀ մարզերում աշխատող վեց ուսուցիչ, այդ թվում նաև նամակագիրը։
Հանդիպման ընթացքում տեխնոլոգիա առարկան դասավանդող ուսուցիչների կողմից բարձրաձայնվեցին այն խնդիրները, որոնք խոչընդոտում են դասընթացի լիարժեք իրականացմանը հանրակրթական դպրոցներում։ Մասնավորապես, տարրական դասարաններում առարկայական ծրագրի հագեցվածությունը, տրամադրվող ժամերի պակասը և դասարանները չկիսելու խնդիրները, առարկայի ծրագրի իրականացման համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազայի բացակայությունը դպրոցներում և այլն։
Հանդիպումն անցավ կառուցողական մթնոլորտում, ուսուցիչները մեզ փոխանցեցին իրենց հարցերի և առաջարկների փաթեթը և հույս հայտնեցին, որ հաջորդ հանդիպումը կկայանա՝ պատասխանելու համար իրենց բարձրացրած խնդիրներին։
Comments
Post a Comment