«Կերպարվեստ» առարկան դասավանդող սիրելի՛ ուսուցիչներ,
Սկսում ենք «Կերպարվեստի» դասավանդումը՝ նոր չափորոշչի լույսի ներքո» վերապատրաստման դասընթացը։
- Դասընթացը նախատեսվում է իրականացնել նոյեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում։
Յուրաքանչյուր հանդիպման տևողությունը 90 րոպե, 10 րոպե ընդմիջումով։
- Հանդիպումներն իրականացվելու են տեսական, գործնական և ինքնուրույն աշխատանքների միջոցով։ Նախատեսվում են գործնական, խմբային աշխատանքներ, իրական դասավանդման փորձի ներկայացում։
- Նախատեսված 10 հանդիպումներից մեկն ամբողջությամբ կտրամադրվի ձեր կողմից բարձրաձայնված հարցերի քննարկմանը։
- Վերապատրաստման դասընթացի ընդհանուր ժամաքանակը՝ 20 ժամ, այն իրականացվում է հետևյալ ուղղություններով․
ՀՊՉ, առարկայական ծրագրեր
Դասի պլանավորում, թեմատիկ պլանավորում
Ուսումնական նախագիծ
Առարկայի դասավանդման առանձնահատկությունները
Մասնակցությունը կամավոր է։
Գրանցումը բաց է 28․10․2025-ից մինչև 02․11․2025-ը՝ ժամը 18։00։ Դասընթացի ընթացքում։ Վերապատրաստումները հեռավար են։
Գրանցման հղումը՝ https://forms.gle/NuZnM1VxAhVFj8iP6

Comments
Post a Comment