«Տեխնոլոգիա» առարկան դասավանդող սիրելի՛ ուսուցիչներ,
Սկսում ենք «Տեխնոլոգիայի» դասավանդումը՝ նոր չափորոշչի լույսի ներքո» վերապատրաստման դասընթացը։
- Դասընթացը նախատեսվում է իրականացնել նոյեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում։
Յուրաքանչյուր հանդիպման տևողությունը 90 րոպե, 10 րոպե ընդմիջումով։
- Հանդիպումներն իրականացվելու են տեսական, գործնական և ինքնուրույն աշխատանքների միջոցով։ Նախատեսվում են գործնական, խմբային աշխատանքներ, իրական դասավանդման փորձի ներկայացում։
- Նախատեսված 10 հանդիպումներից մեկն ամբողջությամբ կտրամադրվի ձեր կողմից բարձրաձայնված հարցերի քննարկմանը։
- Վերապատրաստման դասընթացի ընդհանուր ժամաքանակը՝ 20 ժամ, այն իրականացվում է հետևյալ ուղղություններով․
ՀՊՉ, առարկայական ծրագրեր
Դասի պլանավորում, թեմատիկ պլանավորում
Ուսումնական նախագիծ
Առարկայի դասավանդման առանձնահատկությունները
Մասնակցությունը կամավոր է։
Գրանցումը բաց է 28․10․2025-ից մինչև 02․11․2025-ը՝ ժամը 18։00։ Դասընթացի ընթացքում։ Վերապատրաստումները հեռավար են։
Դասընթացները կիրականացվեն 18։00-ին։ Ժամը հնարավոր է փոփոխել խմբի մասնակիցների և դասընթացավարի համատեղ պայմանավորվածության դեպքում։
Գրանցման հղումը՝ https://forms.gle/hhpKrh5nUGq1SezMA

Հարգելի՛ տիկին Հարությունյան
ReplyDeleteՍրտանց շնորհակալություն ենք հայտնում «Տեխնոլոգիայի» դասավանդումը՝ նոր չափորոշչի լույսի ներքո» վերապատրաստման դասընթացի բարձր մակարդակով կազմակերպման և իրականացման համար։
Դասընթացն առանձնացավ իր արդիականությամբ, բովանդակային հագեցվածությամբ և գործնական ուղղվածությամբ՝ հնարավորություն տալով վերանայել դասավանդման մոտեցումները, հարստացնել մասնագիտական գիտելիքները և ձեռք բերել նոր հմտություններ՝ համահունչ կրթության ժամանակակից պահանջներին։
Հատուկ շնորհակալություն ենք հայտնում տիկին Կարինե Պապիկյանին՝ ստեղծած այն միջավայրի համար, որը խթանում էր ակտիվ մասնակցությունը, ստեղծագործական մտածողությունը և փորձի փոխանակումը։ Վստահ եմ, որ ձեռք բերված գիտելիքներն ու գաղափարները կծառայեն տեխնոլոգիայի առարկայի դասավանդման որակի բարձրացմանը և աշակերտների կարողությունների զարգացմանը։Ցանկանում ենք նմամնատիպ վերապատրաստումները հաճախակի լինեն։
Ձեզ մաղթում ենք շարունակական հաջողություններ, նոր նախաձեռնություններ և արդյունավետ ծրագրերի իրականացում՝ ի շահ կրթության զարգացման։
Խորին երախտագիտությամբ՝
Արագածոտնի մարզի ուսուցչական համայնք։