ՀՊՉ փոփոխությունները՝ մեկ պարզ և կիրառական ուղեցույցում

 ՀՊՉ փոփոխությունները՝ մեկ պարզ և կիրառական ուղեցույցում

Ինչպե՞ս հասկանալ 2026 թվականի փոփոխությունները Հանրակրթության պետական չափորոշչում։
Ի՞նչ է փոխվել ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի, նախագծային աշխատանքի, գնահատման, սովորողների ծանրաբեռնվածության և ավագ դպրոցի կազմակերպման մեջ։
Ինչպե՞ս կիրառել նոր կարգավորումները դպրոցում՝ առանց տարբեր մեկնաբանությունների և անհստակությունների։

Այս հարցերին է պատասխանում ԿԶՆԱԿ հիմնադրամի մշակած ուղեցույցը։

Ուղեցույցը ներկայացնում է ՀՊՉ-ի փոփոխությունները կետ առ կետ՝ պարզաբանելով յուրաքանչյուր նոր կարգավորման բովանդակությունը, նպատակը և կիրառական նշանակությունը։ Այն ոչ միայն իրավական փոփոխությունների ամփոփում է, այլև գործնական աջակցություն դպրոցների, ուսուցիչների, տնօրենների, մեթոդական միավորումների, փորձագետների և վերապատրաստողների համար։

Այս ուղեցույցը կօգնի՝

  • հասկանալ նոր փոփոխությունների տրամաբանությունը,
  • ճիշտ մեկնաբանել ՀՊՉ-ի նոր դրույթները,
  • կազմել և վերանայել ուսումնական պլանները,
  • կազմակերպել ուսումնական նախագծերը,
  • հստակեցնել գնահատման մոտեցումները,
  • կողմնորոշվել հիմնական և նպատակային ծրագրերի տարբերակման մեջ,
  • դպրոցական աշխատանքը համապատասխանեցնել նոր չափորոշչային պահանջներին։

Ê

Սա այն ուղեցույցն է, որը պետք է լինի յուրաքանչյուր դպրոցի ղեկավարի, մեթոդական միավորման նախագահի, վերապատրաստողի և կրթության կազմակերպչի աշխատանքային սեղանին։




Comments