Սիրելի՛ ուսուցիչ,
Ձեզ ենք ներկայացնում կրթական մուլտիմեդիա նյութերի հավաքածուն, որը ստեղծվել է Ձեր դասավանդման գործընթացն ավելի տեսանելի, բազմազան և ինտերակտիվ դարձնելու համար։
Հավաքածուում ներառված են տեսանյութեր, պատկերներ, ձայնային նյութեր, վիրտուալ շրջայցեր, ինտերակտիվ խաղեր, ճանաչողական տեղեկություններ, առաջադրանքներ և օգտակար թվային հղումներ։
Դուք կարող եք դրանք կիրառել դասի տարբեր փուլերում՝
թեմայի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու, նոր նյութը ներկայացնելու և պատկերավորելու, քննարկում կազմակերպելու, սովորողների հետազոտական ու ստեղծագործական աշխատանքը խթանելու, ինչպես նաև գիտելիքն ամրապնդելու և ամփոփելու նպատակով։
Նյութերը պատրաստի դասի սցենար չեն․ ընտրե՛ք, համադրե՛ք և հարմարեցրե՛ք դրանք Ձեր դասի նպատակին, սովորողների տարիքային առանձնահատկություններին և ուսումնական իրավիճակին։ Մեկ նյութը կարող է դառնալ հարցի սկիզբ, մյուսը՝ քննարկման առիթ, իսկ մեկ այլ հղում՝ փոքրիկ հետազոտության կամ ինքնուրույն բացահայտման ճանապարհ։
Օգտագործե՛ք, համադրե՛ք, փորձարկե՛ք և ստեղծե՛ք Ձեր տարբերակը։
Թող այս հավաքածուն դառնա Ձեր գործնական օգնականը՝ սովորողին ոչ միայն տեղեկություն փոխանցելու, այլև դիտելու, լսելու, ուսումնասիրելու, հարցեր տալու, բացահայտելու և ստեղծագործելու հնարավորություն տալու համար։

Comments
Post a Comment