ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ Ս.թ. մարտի 30-ին տեղի ունեցավ առկա մեկօրյա դասընթաց ֆիզիկայի ուսուցիչների համար «Նախագծային ուսուցման առանձնահատկությունները հիմնական և միջնակարգ դպրոցներում ֆիզիկայի դասավանդման ընթացքում» թեմայով: Հանրակրթության պետական նոր չափորոշչի պահանջների համաձայն 7-12 դասարաններում յուրաքանչյուր աշակերտ տարեկան պետք է իրականացնի առնվազն մեկ ուսումնական նախագիծ՝ իր ընտրած առարկայից կամ առարկաներից։ Քանի որ գործող չափորոշչով նման պահանջ չի սահմանվել, մի մեծ շումբ ցանկություն հայտնեց ավելին իմանալու այդ մասին: Ինչքան էլ տարբեր վերապատրաստումների ընթացքում այդ թեմային կատարվել է անդրադարձ, ցանկացած գորցընթացը ունի իր առանձնահատկությունները յուրաքանչյուր առարկայի դասավանդման տեսանկյունից: Ֆիզիկայի ուսուցիչների ցանկություններին ընդառաջ ԿԶՆԱԿ հիմնադրամը կազմակերպել էր մեկօրյա դասընթաց հենց այդ թեմայով: Դասընթացի նպատակն էր ծանոթացնել ֆիզիկայի ուսուցիչներին ինչպես կազմակերպել նախագծային ուսուցման ընթացքը դպրոցում՝ վեր հանելով դրա առանձնահատկությունները: ՀՀ տարբեր
- Get link
- Other Apps